Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Apple-ի բաժնետոմսերը սակարկություններն ավարտել են ռեկորդային 133 դոլարով

Apple-ի բաժնետոմսերը սակարկություններն ավարտել են ռեկորդային 133 դոլարով

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple Inc-ի` աշխարհի «ամենաթանկ» ընկերության բաժնետոմսերի արժեքը փետրվարի 13-ին կայացած սակարկությունների արդյունքում բարձրացել Է 1 տոկոսով եւ ռեկորդային 133 դոլարի Է հասել շուկայի կողմից նրա բիզնեսի հեռանկարների լավատեսական գնահատման ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Apple-ի կապիտալիզացիան այժմ կազմում Է 700 մլրդ դոլար, այդ ցուցանիշով այն ավելի քան 100 մլրդ դոլարով առաջ Է անցել մերձակա հետապնդողից՝ Alphabet ընկերությունից՝ Google որոնիչի սեփականատիրոջից:
Apple-ի բաժնետոմսերը, որը վերջերս կրկին աշխարհում առաջին տեղն Է վերադարձել սմարթֆոնների վաճառքների ցուցանիշով, տարեսկզբից աճել են 15 տոկոսով, անցյալ տարի՝ 40 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am