Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«ՄաքԴոնալդս»-ից պատասխանել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հարցմանը

«ՄաքԴոնալդս»-ից պատասխանել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարության 
հարցմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՄաքԴոնալդս» ընկերությունը Հայաստանում  ռեստորանային ցանց բացելու ծրագիր առայժմ չունի: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ նախարարության ներդրումային վարչությունն այս մասին պաշտոնական նամակ էր ուղարկել «ՄաքԴոնալդս»-ին, որն էլ հայտնել է, որ առաջիկայում Հայաստանում իր առևտրային ցանցը բացելու մտադրություն չունի:

«Պաշտոնական նամակը ստացվել է, որում մասնավորապես ասված է, որ ներկայում իրենք Հայաստանում ՄաքԴոնալդս ռեստորանային ցանց բացելու և զարգացնելու հետ կապված որևէ ծրագիր չունեն»,-ասաց Օհանյանը:

«Կոմերսանտ» պարբերականը տեղեկացրել էր, որ վրացի գործարար, «Կոկա-Կոլա Բոթլ. Ջորջիա» ընկերության ղեկավար Թեմուր Չկոնիան ստացել է Հայաստանում առաջին «ՄաքԴոնալդս» արագ սննդի կետը բացելու լիցենզիան: Այս մասին պարբերականին տեղեկացրել էր հենց գործարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am