Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Քաղաքագետը դիտարկում է ԱԳ նախարարների հնարավոր հանդիպումը որպես Ադրբեջանին մեսիջ ուղարկելու հարթակ

Քաղաքագետը դիտարկում է ԱԳ նախարարների հնարավոր հանդիպումը որպես  
Ադրբեջանին մեսիջ ուղարկելու հարթակ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը, փաստացիորեն, բանակցային գործընթացը տանում է դեպի փակուղի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում փետրվարի 13-ին նման դիտարկում արեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը:

«Ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացում տեղի ունեցավ երկու կարեւոր իրադարձություն՝  նախագահների հանդիպումները Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում: Հասկանալի է, որ ապրիլյան պատերազմն ազդեց ողջ բանակցային գործընթացի վրա, եւ երկու հանդիպումները փորձ էին միջնորդների եւ ՌԴ նախագահի կողմից՝ օգնելու, որ գործընթացը  չտապալվի: Ցավոք սրտի, պետք է նշել, որ իրենց հայտարարություններով համանախագահները շարունակում են առաջնորդվել համահարթեցման սկզբունքով, այսինքն՝ խուսափում են հասցեական կոչերից, ինչը  գործընթացի վրա բացասաբար է ազդում, քանի որ Ադրբեջանը դա ընդունում է որպես աջակցություն, անպատժելիություն»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է տապալել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, երբեմն էլ ընկնում է ծայրահեղության մեջ՝ նշելով, որ դրանք պարզապես քննարկումներ են:

«Ամեն դեպքում հայկական կողմը պնդում է, որ դրանք պետք է իրականացվեն, քանի որ ըստ էության՝ դրանք պետք է ապահովեն նվազագույն փոխվստահության շեմը, որի դեպքում միայն կարելի է անդրադառնալ քաղաքական բանակցություններին»,-նշեց Նարեկ Մինասյանը՝ հավելելով, որ առաջիկայում արտաքին գործերի նախարարների՝ Մյունխենում սպասվող հնարավոր հանդիպումն առաջին հերթին պետք է օգտագործել Ադրբեջանին եւ համանախագահներին հստակ մեսիջներ ուղարկելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am