Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հրանուշ Հակոբյան. Սփյուռքահայերը պատրաստակամություն ունեն գալ եւ բիզնես սկսել Հայաստանում

Հրանուշ Հակոբյան. Սփյուռքահայերը պատրաստակամություն ունեն գալ եւ բիզնես 
սկսել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մանր եւ միջին բիզնեսի մոտ 70 տոկոսում ներգրավված են սփյուռքահայերը: Այս մասին սփյուռքահայ ներդրողների մասնակցությամբ տեղի ունեցած  կլոր սեղան-քննարկմանն ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց, որ սփյուռքահայերը, գալով հայրենիք, նախ եւ առաջ ստեղծում են աշխատատեղեր, բերում են կառավարչական հմտություններ եւ նորություններ: «Մենք այստեղ հավաքել ենք ոչ միայն խոշոր, այլ մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ ներկայացնելու տնտեսական քաղաքականության այն բոլոր բաղադրիչները, որոնք վերջին շրջանում առաջադրել է ՀՀ կառավարությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հրանուշ Հակոբյանը:

Նա նշեց, որ սփյուռքահայերը պատրաստակամություն ունեն գալ եւ բիզնես սկսել Հայաստանում: «Բոլորիս համար պարզ է, որ տնտեսական քաղաքականությունը  առանձնահատուկ շեշտադրում է ներդրումների աջակցության խնդիրը եւ ինչու չէ Հայաստանում ստեղծված են ազատ տնտեսական գոտիներ, որտեղ կարող են ներգրավվել մեր հայրենակիցները»,-ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am