Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է, թե որ փուլում է Հայաստան-ԱՄԷ մուտքի վիզայի վերացման համաձայնագրի կնքման գործընթացը

ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է, թե որ փուլում է Հայաստան-ԱՄԷ մուտքի վիզայի վերացման 
համաձայնագրի կնքման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է, թե որ փուլում է Հայաստանի և ԱՄԷ-ի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման գործընթացը:

- Կառավարության հունվարի 19-ի նիստի ընթացքում քննարկման էր ներկայացվել և ընդունվել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին որոշումը։ Երբվանի՞ց ՀՀ քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել Արաբական միացյալ Էմիրություններ։

- Ընդհանրապես, միջազգային պայմանագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին կառավարության որոշումը հանդիսանում է ՀՀ միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերի առաջին նախապատրաստական փուլը։ Սա նշանակում է, որ դեռևս վաղ է խոսել համաձայնագրի գործողության մասին, քանի որ այս փուլում կառավարության կողմից ընդամենը որոշում է ընդունվում նման համաձայնագրի կնքման գաղափարի շուրջ երկկողմ բանակցություններ սկսելու հարցը։ Կառավարության որոշմանը կհաջորդեն էմիրաթական կողմի հետ բանակցություններն ու երկու պետություններում ներպետական համաձայնեցման ընթացակարգերը, որոնց ավարտից հետո միայն հնարավոր կլինի նախագիծը պատրաստել ստորագրման երկու երկրների կառավարությունների կողմից։ Ստորագրմանը կհաջորդեն երկու պետություններում պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ գործընթացները, որոնց ավարտից հետո ԱԳՆ կողմից կհրապարակվի պայմանագրի տեքստը և պաշտոնական տեղեկատվություն դրա գործողության ժամկետի վերաբերյալ։

Իհարկե, հասկանալի է ԶԼՄ-ների և հանրության կողմից տվյալ միջազգային պայմանագրի նախագծի հանդեպ ուշադրությունը և լայն հասարակական արձագանքը, սակայն այս փուլում կառավարության որոշմամբ միայն մեկնարկել է ԱՄԷ հետ բանակցություններ սկսելու փուլը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am