Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԼՂ հարցում փոխադարձ ընդունելի, փոխզիջումային և խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա. Զախարովա

ԼՂ հարցում փոխադարձ ընդունելի, փոխզիջումային և խաղաղ կարգավորմանն 
այլընտրանք չկա. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուղղակի վտանգ է առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգությանը, կայունությանը և հետագա զարգացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ՝ հրաժարվելով մեկնաբանել ԱՄՆ նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «սպառնալիք է տարածաշրջանում կայունությանը և ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին»։ Զախարովան կարծում է, որ յուրաքանչյուր երկիր ինքը պետք է գնահատի իր անվտանգությանը սպառնացող վտանգները: «Ես կարծում եմ, որ հակամարտությունն ուղղակի վտանգ է առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգությանը, կայունությանը և հետագա զարգացմանը»,-ասել է նա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ իր երկիրը բարձր է գնահատում ժողովրդական դիվանագիտությունը: «Սակայն ցանկացած նախաձեռնության կարևորագույն առաքելությունը պետք է լինի գիտակցումը, որ փոխադարձ ընդունելի և փոխզիջումային, խաղաղ կարգավորմանն այլընտրանք պարզապես չկա: Բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն հենց այդ կոնկրետ խնդրի լուծմանը»,-ասել է Զախարովան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am