«Հայկական կինոյի էջերից» ծրագիրը մեկնարկեց «Պեպո» ֆիլմի ցուցադրությամբ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նարեկացի» արվեստի միության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ ստեղծված նոր «Հայկական կինոյի էջերից» ծրագրի շրջանակում հունվարի 25-ին «Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվեց Համո Բեկնազարյանի «Պեպո» կինոնկարը, որն առաջին հայկական հնչյունային ֆիլմն է: «Տարվա ընթացքում 24 ֆիլմ է ցուցադրվելու. ամեն ամիս երկու կինոնկար: Անդրադարձել ենք առաջին գունավոր, լայնէկրան, հնչյունային և այլ ֆիլմերին: Կինոժապավենների ցուցադրությունների ընթացքում մասնագետների հետ քննարկումներ կանցկացվեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նարեկացի արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը և հավելեց, որ իրենց նպատակը հայ մշակույթը ճանաչելի դարձնելն է:
Ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչ Անահիտ Արփենն ասաց, որ «Պեպո» ֆիլմն իրեն հպարտանալու առիթ է տալիս, և իրենք սիրով են համագործակցում Նարեկացի արվեստի միության հետ տվյալ ծրագրի շրջանակում:
Կինոգետ Սիրանուշ Գալստյանի խոսքով՝ Համո Բեկնազարյանը հայ կինոարվեստի կարկառուն ներկայացուցիչներից է: «Նա մեծ դեր է խաղացել նաև հարևան երկրներում ֆիլմարտադրության ստեղծման գործում: Իբրև բեմադրիչ երեք ֆիլմ է ստեղծել Վրաստանում: Կարծում եմ՝ նա կինոյի հայ աշխարհակալն է, և դա չափազանցություն չէ: Բեկնազարյանը 30 ֆիլմ է նկարել իր կյանքի ընթացքում»,-ընդգծեց կինոգետը:
Առաջին հայկական հնչյունային ֆիլմը հիմնված էԳաբրիել Սունդուկյանիհամանուն պիեսիվրա։ Ֆիլմի ռեժիսորը Համո Բեկնազարյանն է, Պեպոյին մարմնավորել է Հրաչյա Ներսիսյանը, իսկ Զիմզիմովին` Ավետ Ավետիսյանը:
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում հինԹիֆլիսում։ Կինոնկարը պատմում է մի աղքատ ձկնորսի` Պեպոյի և խարդախ առևտրական Զիմզիմովի նրա դեմդիմակայության մասին։ Պեպոն փորձում է դատարանի միջոցով վերադարձնել այն գումարները, որոնք ժամանակին իր հայրը պարտքով տվել է Զիմզիմովին։ Սակայն դատավորի հետ դավադրության մեջ գտնվելով`Զինզիմովը ոչնչացնում է իսկական վկայականը և այն փոխարինում է կեղծ փաստաթղթի հետ։