Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

ԵՄ-ից դուրս գալը կօգնի Մեծ Բրիտանիային իրապես դառնալ գլոբալ խաղորդ. Մեյ

ԵՄ-ից դուրս գալը կօգնի Մեծ Բրիտանիային իրապես դառնալ գլոբալ խաղորդ. Մեյ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնը Եվրամիության կազմից դուրս գալու շուրջ բանակցությունների ընթացքում կբախվի բարդ խնդիրների եւ անորոշության ժամանակաշրջանի, բայց այդ ամենը կբերի նոր Մեծ Բրիտանիայի ստեղծման, որն աշխարհի առաջատարը կլինի ազատ առեւտրի, ազատ շուկաների եւ հաջողակ բիզնեսի բնագավառում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ շվեյցարական Դավոսում ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական համաժողովի նստաշրջանում: 
«Ես ցանկանում եմ, որ Մեծ Բրիտանիան այդ գործընթացը (Brexit-ի շուրջ բանակցությունները) ավարտի որպես հիրավի գլոբալ երկիր, որը համապարփակ դեր կխաղա աշխարհակարգի ստեղծված համակարգում»,-ասել Է նա: Ընդ որում՝ Բրիտանիայի նախարարների կաբինետի ղեկավարը պարզաբանել Է, թե հատկապես որն Է Լոնդոնի այդ նոր որակը: Ինչպես նշել Է վարչապետը, Միացյալ Թագավորությունը հանդես կգա «որպես բիզնեսի, ազատ շուկայի եւ ազատ առեւտրի շահերի ամենաուժեղ եւ ամենակարեւոր պաշտպանը աշխարհի բոլոր անկյուններում»: 
«Մենք պատրաստվում ենք դառնալ ինքնավստահ երկիր, որը վերստին կտնօրինի իր ճակատագիրը»,-ընդգծել Է նա, միաժամանակ հավաստիացնելով, որ Լոնդոնը մտադիր չԷ թիկունք դարձնել Եվրոպային», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am