Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կարոտում ենք, սակայն գլուխներս բարձր է. Դեմիրթաշը բանտից դիմել է Հրանտ Դինքին

Կարոտում ենք, սակայն գլուխներս բարձր է. Դեմիրթաշը բանտից դիմել է Հրանտ Դինքին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կալանավորված համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Էդիրների բանտից գրել է պոլսահայ մտավորականի մասին` խոսելով իր հույզերի ու ապրումների մասին: «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է «Ակոս»-ում հրապարակված Դեմիրթաշի գրառման թարգմանությունը:

«Հրանտ Դինքի` մեզնից գնալու տասներորդ տարում ենք: Նախորդ 10 տարիներին, ցավոք, չկարողացանք մեր երկիրը վերածել ազատ ապրելու երկրի: Այդ պատճառով Հրանտի առջև պարտավորություն ունենք: Սակայն նաև չծնկեցինք:

Անգամ եթե Հրանտի մարդասպաններն ու նրանց թիկունքում գտնվող անձինք շարունակեն մնալ պաշտպանության ներքո, մենք մարդասպանին լավ գիտենք` այնպես, ինչպես գիտենք Սուրուչի, Անկարայի մարդասպաններին, Ռոբոսկիի մարդասպաններին… Սիրելի Ռաքելը խոսում էր «մի երեխային մարդասպան դարձրած մտածելակերպի մասին». այդ մտածելակերպի դեմ մեր պայքարը շարունակվում է և ընդմիշտ կշարունակվի: Ցանկանում եմ, որ իմանաք դա: Տխուր եմ, որ բանտում գտնվելու պատճառով այս տարվա հիշատակի արարողություններին չեմ կարողանալու մասնակցել: Սակայն անգամ այստեղ գտնվելով շարունակում եմ Հրանտի համար արդարության պայքարը: Այս հանցագործությունն ուղղված էր ժողովուրդների համակեցության դեմ: Հրանտի անձով մեզ բոլորիս թիրախավորեցիք: Մենք շարունակելու ենք պայքարել` հանուն Հրանտի մեջ գտնվող յուրաքանչյուր մարդու արդարության փնտրտուքի և դրա իրականացման:

Ախպարիկ: Կարոտում ենք, սակայն գլուխներս բարձր է, ինչպես և ցանկանում էիր տեսնել: 

Հիշում եմ հարգանքով և պատկառանքով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am