Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

«Սասստեքս» ընկերությունը փորձ է անում Շիրակում վերականգնել արդյունաբերական ներուժը

«Սասստեքս»  ընկերությունը փորձ է անում Շիրակում վերականգնել արդյունաբերական 
ներուժը

 

ԳՅՈՒՄՐԻ, 18  ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մեծ հնարավորություն ունի տեքստիլ արտադրանքով մրցակցելու աշխարհի ցանկացած երկրի,  նույնիսկ Չինաստանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Սասստեքս»  ընկերության պատասխանատու Քրիստիան Գելեջին:  Հատկապես Շիրակում,Վարդան Սրմաքեշի ներդրումային ծրագրի շրջանակներում, «Սասստեքս» ընկերությունը փորձ է անում վերականգնել տեքստիլ արդյունաբերական երբեմնի ներուժը: 
Մինչ Գյումրիում կարի ֆաբրիկայի շահագործման հանձնումը, մարզի երկու համայնքում՝ Արթիկում և Ամասիայում արդեն բացվել են ուսումնական արտադրամասեր, որտեղ և կպատրաստեն վարպետներ ինչպես Գյումրիի, այնպես էլ Արթիկի գործարաններում աշխատելու համար: Հեռանկարն արդեն  տեսանելի է: «Սասստեքս» ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին խոստանում է միայն Գյումրիում ստեղծել մոտ 300-500 աշխատատեղ: Կառավարությունն այդ նպատակով ընկերությանը տրամադրել է նախկին մարզային հիվանդանոցի շենքը եւ հարակից տարածքները: Ընկերությունը ոչ միայն վերականգնում է կառույցը, այլև տարածքը տնակներից ազատելու համար կառուցում տներ, որոնք տրամադրվելու են այդ տնակներում բնակվող 16 ընտանիքի:
Հարցին, թե արդյո՞ք հետագայում հնարավոր կինի Հայաստանի շուկայից ընդհանրապես «դուրս հանել»  թուրքական տեքտիլը, Քրիստիան Գելեջին  պատասխանեց, որ դա կառավարության խնդիրն է, սակայն որակական առումով Շիրակում արտադրվող հատուկ բանվորական հագուստը շատ որակյալ է, իսկ առաջիկայում իրենք կհամագործակցեն նաև հայտնի ZARA  ապրանքանիշի հետ:
Ներկայումս ֆաբրիկայի տարածքում դեռ շինարարական և վերանորոգման աշխատանքները շարունակվում են: Խոսելով Գյումրիում գործարանի շահագործման ձգձգման մասին՝ Քրիստիան Գելեջին վստահեցրեց, որ հիմնական դժվարությունը հենց տարածքի ազատման հետ է կապված:
«Ամենադժվարը 25 տարի ընդմիջումից հետո կրկին ժողովրդին աշխատացնել է: Հայաստանում մեծ հնարավորություն ունենք, կարող ենք մրցակցել ցանկացած երկրի հետ, բայց մենք պետք է մեր ժողովրդին սովորեցնենք  երկարատև  ընդմիջումիւց հետո նորից աշխատել»,-նշեց սփյուռքահայ գործարարը:
Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am