Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Սոցիալական գովազդի նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամ դառնալու դիմումների ընդունումը սկսված է

Սոցիալական գովազդի նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 
անդամ դառնալու դիմումների ընդունումը սկսված է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի N 1244-Ն որոշմամբ սահմանված «Սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգի» պահանջները՝ հանրապետական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով ընդունում է դիմումներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշյալ որոշման համաձայն՝ հանրապետական հանձնաժողովը ձևավորվում է քաղաքացիական հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչներից: Հանրապետական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր բնագավառի հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից կարող է ընդգրկվել մեկ կամ երկու անդամ, որոնց մասնակցությունը կարող է նպաստել հանրապետական հանձնաժողովի առջև դրված խնդիրների ու նպատակների արդյունավետ իրականացմանը:

Կազմակերպության ներկայացուցիչները կարող են ընդգրկվել հանրապետական հանձնաժողովի կազմում, եթե՝

- կազմակերպության գործունեությունը համընկնում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պահանջներին,

- տվյալ բնագավառում կազմակերպությունը ունի երկար փորձառություն,

- կազմակերպությունը իրականացրել է բնագավառին առնչվող ծրագրեր,

- կազմակերպության ներկայացուցիչները մասնակցել են պետա­կան մարմինների կողմից ստեղծված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխա­տանքներին,

- կազմակերպությունը համագործակցել է միջազգային կազմակերպությունների հետ:

Վերոգրյալ պահանջներին համապատասխանելու դեպքում հասարակական կազմակերպությունները հանրապետական հանձաժողովի կազմում ներկայացուցիչ ընդգրկելու համար պետք է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին ներկայացնեն դիմում (ձևը կցվում է):

Դիմումի մեջ պետք է ներկայացվեն վերը նշված պահանջները հիմնավորող տեղեկատվություններ և փաստաթղթեր, ինչպես նաև վերջին 2 տարվա ընթացքում հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ ֆինանսական և բովանդակային հաշվետվություն:

Դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2017 թվականի փետրվարի 20-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am