Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ավագ մաքսային տեսուչը ձերբակալվել է մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով

Ավագ մաքսային  տեսուչը ձերբակալվել է մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հունվարի 14-ի ժամը 00.05-ին ահազանգ է ստացել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացի Հ.Մ-ն, որը  հայտնել է, որ  ծեծի է ենթարկվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հավելելով. «Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին:

Քննությամբ պարզվել է, որ 13.01.2017-ին` ժամը 23-ի սահմաններում, Մոսկովյան փողոցի մոտ գտնվող Լոռանժ սրճարանի մոտ  տեղի ունեցած վիճաբանության ընթացքում մի խումբ անձինք խուլիգանական դրդումներով Հ.Մ-ի առողջությանը պատճառել են մարմնական վնասվածքներ: Պարզվել է նաև մարմնական վնասվածք պատճառած անձանցից մեկի ինքնությունը` Է.Խ-ն, որը ՀՀ ԿԱ ՊԵԿ  անվտանգության վարչության ավագ մաքսային  տեսուչ է: Վերոնշյալ արարքը կատարելու կասկածանքով Է.Խ-ն ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am