Life

Գիտնականները թվարկել են առողջ քնի պայմանները

1 րոպեի ընթերցում

Գիտնականները թվարկել են առողջ քնի պայմանները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի բժիշկները թվարկել են 50-ից բարձր տարիքի անձանց առողջ քնի, իրենց կարծիքով, հիմնական պայմանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Telegraph հրատարակությունը:

Գիտնականները խորհուրդ են տալիս մահճակալին մոտենալ կիսագուլպաներով՝ պահպանելու համար ոտքերի տաքությունը, եւ ննջասենյակից դուրս հանել ընտանի կենդանիներին, որպեսզի նրանք չանհանգստացնեն մարդկանց: Փորձագետները խորհուրդ են տալիս քնելուց երեք ժամ առաջ ձեռնպահ մնալ կերակրից, ընպելիքներ գործածելուց, այդ թվում՝ ալկոհոլային, եւ գաջեթների օգտագործումից:

Մասնագետներն այն կարծիքին են, որ ննջասենյակի սպիտակ եւ կապույտ լուսավորությունն ավելի լավ Է փոխարինել կարմրավունով, եւ առաջարկում են վերմակի տակ մտնելուց առաջ տաք վաննա ընդունել:

Քնի՝ գիտնականների կողմից հանձնարարվող տեւողությունը կազմում Է յոթ-ութ ժամ:

Փորձագետների կարծիքով՝ լավ քնելուն նպաստում Է մարմնի ֆիզիոլոգիապես նորմալ քաշը, ֆիզիկական ակտիվությունը եւ ծխելուց հրաժարվելը: Այն դեպքում, եթե անմիջապես քնել չի հաջողվում, մասնագետները խորհուրդ են տալիս ինչ-որ ժամանակով վեր կենալ անկողնուց եւ դուրս գալ ննջասենյակից, որպեսզի դրանք չզուգորդվեն անքնության հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում