Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանում 2017-ին տնտեսական աճը կշարունակվի. Կարայան

Հայաստանում 2017-ին տնտեսական աճը կշարունակվի. Կարայան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017 թվականին տնտեսական աճի տեմպերի զարգացումը կշարունակվի: Հունվարի 12-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: «Արտահանման մասով այն աճի տեմպերը, որոնք գրանցվել էին 2016 թվականին, առնվազն կպահպանվեն, և այդ տեմպերն ավելի կգերազանցենք: Ներդրումների մասով ևս աճի տեմպեր կունենանք: Բավականին աշխատանքներ 2016-ի վերջին եռամսյակում իրականացրել ենք, պատրաստել ենք դաշտը և ակնկալում ենք, որ 2017-ին և տնտեսական աճը, և տնտեսական ակտիվության բոլոր ցուցանիշները, այդ թվում` արդյունաբերության ու արտահանման մասով՝ լուրջ աճ կունենան», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Հարցին, թե երբ վարչապետը նշանակվեց, հայտարարեց, որ տնտեսության վիճակը շատ ծանր է, ի՞նչ է փոխվել վերջին ամիսների ընթացքում, Սուրեն Կարայանն ասաց. «Վերանայեցինք տնտեսության զարգացման մոդելը։ Ելնելով փոքր տնտեսության առանձնահատկություններից՝ մենք շեշտը դնում ենք, որ տնտեսությունը զարգանա ի հաշիվ արտահանման՝ առաջարկի հիման վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am