Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Սիրիայի իշխանությունն ու զինված խմբավորումները հրադադարի հարցում համաձայնության են եկել

Սիրիայի իշխանությունն ու զինված խմբավորումները հրադադարի հարցում 
համաձայնության են եկել

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարությունն ու զինված խմբավորումները համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի և խաղաղության հաստատման բանակցություններ սկսելու շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հրադադարի ռեժիմը կհաստատվի դեկտեմբերի 30-ի կեսգիշերից:

Սիրիայի իշխանությունների և զինյալների միջև պայքարը շարունակվում է արդեն ավելի քան հինգ տարի:

Արաբական ՍԱՆԱ գործակալությունը տարածել է Սիրիայի զինված ուժերի գերագույն հրամանատարությունն արդեն այս առնչությամբ հայտարարություն է տարածել` նշելով, որ կդադարեցնի կրակը: Որոշումը չի տարածվում «Իսլամական պետության», Ջաբաթ ալ Նուսրայի և մյուս ահաբեկչական խմբավորումների վրա: Հրադադարի ռեժիմը հաստատվում է, որ պարարտ հող ստեղծվի քաղաքական գործընթացի համար: 

Լուսանկարը` EPA/STR


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am