Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՌԴ Պետդումայի անդամները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդում

ՌԴ Պետդումայի անդամները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ու կոմիտեի անդամները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Լեոնիդ Կալաշնիկովն ու երեւանյան չորրորդ համատեղ նիստի մասնակիցները ՌԴ Պետական դումայի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին։

«Այսօր էլ զոհվում են անմեղ մարդիկ, անհրաժեշտ է համատեղել բոլոր ուժերը՝ կանխելու համար համամարդկային նոր ողբերգությունները»,- ասել է Լեոնիդ Կալաշնիկովը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am