Արցախ

ՊԲ-ն ճնշել է Ադրբեջանի ակտիվությունը Մարտունու ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ՊԲ-ն ճնշել է Ադրբեջանի ակտիվությունը Մարտունու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը շփման գծի արևելյան (Ակնա) և հարավարևելյան (Մարտունի) պաշտպանական հատվածներում դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ինտենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և ականանետային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան (Ակնա) և հարավարևելյան (Մարտունի) պաշտպանական հատվածներում: Միայն Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինուժը հայկական բնագծերն արկակոծել է 14 անգամ, որից 9-ը՝ 60 մմ-ոց, 5-ը՝ 82 մմ-ոց ականանետերից:

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ հիմնականում Մարտունու ուղղությամբ, դիմել են պատժիչ գործողությունների և նրան ստիպել ձեռնպահ մնալ հետագա սադրիչ քայլերից: Ինչպես շփման գոտու նշված հատվածում, այնպես էլ պաշտպանական մյուս ուղղություններում հայկական ստորաբաժանումները շարունակել են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը և հակառակորդին պարտադրել իրենց կամքը:

Այս պահի դրությամբ առաջնագծի ողջ երկայնքով իրադրությունը համեմատաբար հանգիստ է»:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում