Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հրաչյա Ռոստոմյանը խոսել է Ռուբեն Հայրապետյանի հետ տարաձայնությունների մասին

Հրաչյա Ռոստոմյանը խոսել է Ռուբեն Հայրապետյանի հետ տարաձայնությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ տարաձայնություններին: Պատասխանելով հարցին, թե ինչու նրանց «ջրերը մի առվով չեն հոսում», նա ասաց, որ նման խնդիր չկա: Նախարարը նշեց, որ պատրաստ է իրագործել ֆուտբոլի զարգացմանն ուղղված իր նպատակները: «Ես չեմ ասել, որ նոր ֆուտբոլիստներ կբերեմ, այլ ասել եմ, որ նոր մասնագետներ կբերեմ: Ես շարունակելու եմ իմ ասած բոլոր խոսերը տանել առաջ: Ֆուտբոլի ֆեդերացիան ֆինանսի պակաս չունի, քանի որ ֆինանսավորում ստանում է միջազգային կառույցներից: Եթե ունենա, մենք անպայման կօգնենք նրանց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Ռոստոմյանը:

Ռոստոմյանը հոկտեմբերի 13-ին հայտարարել է, որ մտահոգված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի արդյունքներով: «Արդյունքները մտահոգում են և ոչ բավարար են: Խնդիրները բազմազան են: Մենք զբաղվում ենք յուրաքանչյուր խնդրով, որ սկսում է մտահոգել, անկախ նրանից, թե որ մարզաձևին է վերաբերում՝ ֆուտբոլին, ըմբշամարտին, թե այլ»,- ասել էր նա: Ռոստոմյանը նշել էր, որ ֆուտբոլի հավաքականի հետ կապված քննարկումներ են սկսելու՝ հրավիրելով ֆուտբոլի մասնագետների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am