Արցախ

ԼՂՀ Ազգային ժողովում ամփոփվել են «Բյուջե-2017»-ի նախնական քննարկումները

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ Ազգային ժողովում ամփոփվել են «Բյուջե-2017»-ի նախնական քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Ամփոփիչ նիստի ընթացքում քննության են առնվել «ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի փաթեթում ներկայացված մի շարք օրենքների նախագծեր: Մասնավորապես, հարկային դաշտը կարգավորող օրենքների փաթեթը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»ԼՂՀ օրենքը և ԼՂՀ վերահսկիչ պալատի 2017թ.-ի գործունեության տարեկան ծրագիրը:

Օրինագծերի մասին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալներ Գրիգորի Մարտիրոսյանը և Արթուր Հարությունյանը, և ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը:

Զեկուցողները պատասխանել և պարզաբանումներ են տվել պատգամավորների առաջադրած հարցերին:

Գլխադասային հանձնաժողովը ներկայացված բոլոր նախագծերը դրական եզրակացությամբ երաշխավորել է չորրորդ նստաշրջանի առաջիկա լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու համար:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում