Վեց ոստիկան է զոհվել Կահիրեում իրականացված պայթյունի հետեւանքով
14:30, 9 Դեկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեց ոստիկան Է զոհվել Եգիպտոսի մայրաքաղաքի հսկիչ անցակետում իրականացված պայթյունի հետեւանքով: Հաղորդվում Է նաեւ չորս խաղաղ բնակիչների վիրավորվելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Պայթյունը որոտացել Է ալ Հարամ փողոցում, որը Կահիրեից տանում Է դեպի Գիզայի բուրգերի համալիր:
Նախնական տեղեկատվության համաձայն՝ ռումբը տեղադրված Է եղել աղբարկղում:
Միջադեպի վայրը շրջափակված Է ոստիկաններով:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում