Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Հայփոստ»-ը սկսում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ծառայությունների մատուցումը ՀՀ մարզերում

«Հայփոստ»-ը սկսում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ ծառայությունների մատուցումը ՀՀ 
մարզերում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ բոլոր մարզերում մեկնարկել է «Հայփոստ» ՓԲԸ և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ համատեղ ծրագիրը, որը թույլ է տալիս  ֆիզիկական և իրավաբանական անձանց (վարկային տեղեկատվության սուբյեկտներին) պատվիրել և ստանալ իրենց վարկային պատմությունը (վարկային զեկույցը) Հայփոստի բաժանմունքների միջոցով: Մինչ այժմ վարկային զեկույցի թղթային տարբերակը  վարկային տեղակատվության սուբյեկտները կարող էին ստանալ միայն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ գրասենյակում և «Հայփոստ» ՓԲԸ Երևանի փոստային բաժանմունքներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայփոստ» ՓԲԸ-ից:

Այժմ ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոյի՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ՝ հաճախորդները՝  խնայելով ժամանակը, կարող են ստանալ իրենց վարկային զեկույցը «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակա փոստային բաժանմունքում:

Հաճախորդները, «Հայփոստ» ՓԲԸ-ի ցանկացած փոստային բաժանմունքում, ներկայացնելով իրենց անձը հաստատող փաստաթղթերն ու դրանց պատճեները, լրացնելով համապատասխան դիմում, կարող են պատվիրել իրենց վարկային զեկույցը, որը կառաքվի նշված հասցեով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am