Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Բքի պատճառով դժվարանցանելի է Բերդ - Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը

Բքի պատճառով դժվարանցանելի է Բերդ - Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով  դժվարանցանելի է  Բերդ - Ճամբարակ  ճանապարհը և Վարդենյաց  լեռնանցքը:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Դիլիջանի   ոլորաններում,  Գավառ - Մարտունի, Ստեփանավան - Տաշիր, Վայք - Սարավան, Սիսիան - Գորիս ճանապարհահատվածներում և Վարդենյաց  լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային  դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս  ավտոճանապարհը  դեկտեմբերի  7-ին անվաշղթաների կիրառման դեպքում բաց  է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։  Ճանապարհով առայժմ չի թույլատրվում երթևեկել միայն կցասայլերով մեքենաներին (трейлер):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am