Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՅԴ կենտրոնական կոմիտեի պատվիրակությունն այցելել է Լիբանանի նախագահին

ՀՅԴ կենտրոնական կոմիտեի պատվիրակությունն այցելել է Լիբանանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեն ներկայացնող պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Բեյրութում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւն մը, Կեդրոնական կոմիտէի  ներկայացուցիչ   եւ պետական երեսփոխան Յակոբ Բագրատունիի գլխաւորութեամբ, Աւետիս Կիտանեանի եւ Ռաֆֆի Աշքարեանի  ընկերակցութեամբ այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աունի:

Հանդիպման ընթացքին  քննարկուեցան  ներլիբանանեան  բեմի վերջին զարգացումները, նախագահական նոր փուլի  մարտահրաւէրները, ազգային միասնականութեան պահպանութեան, նոր կառավարութեան կազմութեան հետ առնչուած հարցեր:

 ՀՅԴ պատուիրակութիւնը կարեւորութեամբ շեշտեց կառավարութեան արագ կազմութեան անհրաժեշտութիւնն ու հայ համայնքի քանակական եւ որակական մասնակցութեան պահանջը:

Քննարկումի նիւթ դարձաւ նաեւ Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Մեւլութ Չաւուշօղլուի Պէյրութ կատարած  վերջին  այցելութիւնը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am