Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եվս 13 սիրիահայեր տեղափոխվել են Հայաստան

Եվս 13 սիրիահայեր տեղափոխվել են Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDeA հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության առաջին փուլի շրջանակում Հալեպից Հայաստան են ժամանել 13 սիրիահայեր։

Հոկտեմբերին 15-ին IDeA հիմնադրամը հայտարարել էր, որ կհատկացնի $ 250 000, որոնք կբաշխվեն չորս գործընկեր-կազմակերպությունների միջեւ` հետեւյալ ուղղություններով ծրագրերի մշակման եւ իրագործման համար.

- աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ);

- աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս (Mission Armenia);

- աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալէպ»);

- աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Repat Armenia»):

Սիրիայում գտնվող հայերի՝ Հայաստան տեղափոխման հարցերով զբաղվող  «Հալէպ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանն ասել է, որ օրեցօր ավելանում են Հայաստան տեղափոխվելու դիմումները, որոնք բավարարվում են IDeA հիմնադրամի տրամադրած միջոցներով:

«Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում Հայաստան ժամանող սիրիահայերը աջակցություն են ստանում նաեւ տեղում: Մասնավորապես, IDeA-ի տրամադրած միջոցներով Mission Armenia կազմակերպությունը հոգում է նրանց բնակարանի վարձավճարների ծախսերը:

Առաջիկայում Mission Armenia եւ Repat Armenia կազմակերպությունները հանդիպում կանցկացնեն «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում Հայաստան ժամանածների հետ՝ նրանց կարիքները գնահատելու եւ հետագա քայլերը նախանշելու համար։

IDeA-ն միջոցներ է տրամադրել իր ռազմավարական գործընկեր ՀԲԸՄ-ին, որոնք կօգտագործվեն ձմռան երեք ամիսներին Հալեպում մնացող հայերին լրացուցիչ նպաստներ հատկացնելու համար: «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շնորհիվ Հալեպի նպաստառու ընտանիքների թիվը կավելանա 390-ով:

IDeA հիմնադրամի՝ սիրիահայերին աջակցելու կոչին միացել են տարբեր կազմակերպություններ եւ անհատներ, որոնց նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է 10 միլիոն դրամ: «Շատերը սիրիահայերին սատարելու համար իրենց հնարավորություններն ու փորձը ներդնելու պատրաստակամություն են հայտնել, եւ IDeA-ն հանդես է գալիս որպես համագործակցության յուրահատուկ հարթակ: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր միացել են սիրիահայերին աջակցելու մեր կոչին։ Նրանց մասնակցությունն ու օգնելու պատրաստակամությունը չափազանց կարեւոր են մեզ համար»,- ասել է IDeA հիմնադրամի գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am