Life

Արիանա Գրանդեն American Music Awards մրցանակ Է ստացել «Տարվա արտիստ» գլխավոր անվանակարգում

2 րոպեի ընթերցում

Արիանա Գրանդեն American Music Awards մրցանակ Է ստացել «Տարվա արտիստ» գլխավոր անվանակարգում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն «Տարվա արտիստ» գլխավոր անվանակարգում արժանացել Է American Music Awards հեղինակավոր երաժշտական մրցանակի: Պարգեւատրման արարողությունը, որը հեռարձակել Է ABC հեռուստաալիքը, տեղի Է ունեցել Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) Microsoft Theater-ում:

Գլխավոր կատեգորիայում հաղթանակը նաեւ վիճարկում Էին կանադացի երգիչ Ջասթին Բիբերը, ամերիկուհիներ Սելենա Գոմեզն ու Քերի Անդերվուդը եւ Ռիհանան: «Լավագույն նոր արտիստ» Է ճանաչվել բրիտանացի երգիչ Զեյնը, որն այս անվանակարգում առաջ Է անցել կանադուհի Ալեսիա Քարից, ամերիկացի դիջեյ-դուետ The Chainsmokers-ից, DNCE ֆանք-փոփ-խմբից եւ կանադացի հեղինակ-կատարող Շոն Մենդեսից:

«Լավագույն փոփ/ռոք-երգչուհի» կատեգորիայի մրցանակին արժանացել Է ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեզը, որին մրցակիցներն Էին Ռիհանան եւ բրիտանուհի Ադելը: «Լավագույն փոփ/ռոք-խումբ» ճանաչվեցին Twenty One Pilots խմբից ամերիկացիները, որոնք կարողացան գերազանցել DNCE-ին եւ The Chainsmokers-ին: Նրանք Էլ ճանաչվեցին «Լավագույն այլընտրանքային ռոք-խումբ»:

«Լավագույն ռեփ/հիփ-հոփ կատարող» արձանիկը հանձնեցին Դրեյքին՝ այդ ժանրում լավագույն ալբոմի համար:

American Music Awards-ը հիմնվել Է 1973 թվականին՝ որպես «Գրեմմի» մրցանակի այլընտրանք: Ներկայում պարգեւը շնորհվում Է ինտերնետ-քվեարկության արդյունքների հիման վրա:

Անվանակարգորդներին որոշում են՝ հաշվի առնելով ձայնագրությունների վաճառքների ծավալները, տեսահոլովակների դիտումների թիվը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում նրանց ակտիվությունը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում