Սպորտ

Կարլսեն-Կարյակին 7-րդ պարտիան ևս ավարտվեց ոչ-ոքի

1 րոպեի ընթերցում

Կարլսեն-Կարյակին 7-րդ պարտիան ևս ավարտվեց ոչ-ոքի

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղի 7-րդ պարտիան ևս ավարտվեց խաղաղ արդյունքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 7-րդ պարտիայում Կարյակինը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 33-րդ քայլում կողմերը համաձայնեցին կիսել միավորը:

Այս տուրից հետո գրոսմայստերներն ունեն 3,5-ական միավոր:

Չեմպիոնն ու հավակնորդը միմյանց դեմ խաղալու են 12 պարտիա: Եթե կողմերից մեկը մինչև12-րդ պարտիանիր ակտիվում գրանցի 6.5 միավոր, ապա մրցախաղը կավարտվի ժամանակից շուտ` նրա հաղթանակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում