Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պետդումայի կոմիտեն պաշտպանեց ՀՕՊ-ի մասին Հայաստանի հետ համաձայնագրի վավերացումը

Պետդումայի կոմիտեն պաշտպանեց ՀՕՊ-ի մասին Հայաստանի հետ համաձայնագրի վավերացումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Պետդումայի կոմիտեն հանձնարարել Է ընդունել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Համաձայնագրով նախատեսվում Է ստեղծել հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի բաղկացուցիչ մաս»,-ասված Է օրինագծին կից բացատրական փաստաթղթերում:

ՀՕՊ-ի տարածաշրջանային համակարգի հիմնական խնդիրներն են՝ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության գծով մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումը, մարտական կառավարման համակարգի, ինչպես նաեւ ՀՕՊ-ի զորքերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պահպանումը կիրառման համար մշտական պատրաստության վիճակում, հակաօդային պաշտպանության տարածաշրջանային այլ համակարգերի մեջ մտնող զորքերի (ուժերի) հետ փոխգործակցության իրականացումը, ասված Է բացատրական գրության մեջ:

Համաձայնագիրը կնքված Է հինգ տարի ժամկետով՝ հնգամյա շրջաններով դրա երկարացման հնարավորությամբ:

Ինչպես նշվում Է բացատրական գրության մեջ, համաձայնագիրը լիովին համապատասխանում Է ՌԴ-ի շահերին: «Դրա իրագործումը թույլ կտա բարձրացնել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պահպանության հուսալիությունը, ինչպես նաեւ սահմանել հակաօդային պաշտպանության զորքերի (ուժերի) կիրառման կարգը մարտական հերթապահության առաջադրանքները համատեղ կատարելիս»,-ասված Է բացատրական գրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am