ԶԼՄ-ները հայտնել են Օբամայի եւ Թրամփի առաջիկա հանդիպման մասին
![ԶԼՄ-ները հայտնել են Օբամայի եւ Թրամփի առաջիկա հանդիպման մասին ԶԼՄ-ները հայտնել են Օբամայի եւ Թրամփի առաջիկա հանդիպման մասին](http://armenpress.am/static/news/b/2016/11/867153.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արդեն նոյեմբերի 10-ին կարող Է հանդիպում անցկացնել Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ, որը հաղթում Է ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տանը մոտ կանգնած West Wing Reports ռեսուրսը:
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ի գործող նախագահի եւ Թրամփի հանդիպումը հավանաբար կկայանա Սպիտակ տանը:
Վերջին տվյալների համաձայն՝ Թրամփը ձայների մեծամասնություն Է ստացել Փենսիլվանիայի նահանգում, ինչը փաստորեն ապահովում Է նրա հաղթանակը նախագահական աթոռի համար պայքարում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում