ԶԼՄ-ները հայտնել են Օբամայի եւ Թրամփի առաջիկա հանդիպման մասին

Armenpress 11:55, 9 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արդեն նոյեմբերի 10-ին կարող Է հանդիպում անցկացնել Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ, որը հաղթում Է ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տանը մոտ կանգնած West Wing Reports ռեսուրսը:

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ի գործող նախագահի եւ Թրամփի հանդիպումը հավանաբար կկայանա Սպիտակ տանը:

Վերջին տվյալների համաձայն՝ Թրամփը ձայների մեծամասնություն Է ստացել Փենսիլվանիայի նահանգում, ինչը փաստորեն ապահովում Է նրա հաղթանակը նախագահական աթոռի համար պայքարում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am