Արցախ

Աշոտ Ղուլյանն ընդունել է արձակագիր Նարինե Աբգարյանին

2 րոպեի ընթերցում

Աշոտ Ղուլյանն ընդունել է արձակագիր Նարինե Աբգարյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է արձակագիր Նարինե Աբգարյանին և նրան ուղեկցող անձանց:

Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» ստեղծագործությունը նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած «Յասնայա պոլյանա» գրական մրցանակաբաշխության «21-րդ դար» գլխավոր անվանակարգում ժյուրիի կողմից ընտրվել է հաղթող:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը շնորհավորել է հեղինակին հաղթանակի կապակցությամբ և կարևորել հայանպաստ այն աշխատանքը, որ նա կատարում է արտերկրում:

«Շատ կարևոր է, որ նաև գեղարվեստական գրքերի միջոցով դրսում տեղեկանան հայկական իրականության դրվագներին: Ցանկանում եմ առանձնացնել մատուցման Ձեր յուրահատուկ ոճը, ինչը ժամանակակից մարդուն, ով երկար տեքստեր ընթերցելու ժամանակ չունի, ստիպում է ընթերցել գիրքը սկզբից մինչև վերջ»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նարինե Աբգարյանը նշել է, որ այսօր էլ Արցախում է՝ նոր նյութերի հավաքագրման համար և որ արդեն իսկ աշխատում է ապրիլյան պատերազմի մասին պատմվածքի ստեղծման ուղղությամբ:

«Ստեղծագործություններիս շարունակականությունն ապահովվելու նպատակով այցելում եմ Արցախ՝ այստեղից զորություն և ուժ ստանալու համար», - բացահայտել է արձակագիրը:

Քննարկվել են Նարինե Աբգարյանի գրքերի՝ հայրենիքում և աշխարհի հայաշատ վայրերում տարածման և հանրայնացման հարցերը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում