Արցախ

Պոլսահայ երգչուհի Սիբիլը Լիբանանի երաժշտասերներին գրավել է իր կատարումներով

1 րոպեի ընթերցում

 Պոլսահայ երգչուհի Սիբիլը Լիբանանի երաժշտասերներին գրավել է իր կատարումներով

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ երգչուհի Սիբիլը նոյեմբերի 4-ին համերգով հանդես է եկել «Էմիլ Լահուտ» սրահում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեյրութից, միջոցառմանը մասնակցել են «Կարկաչ» մանկապատանեկան երգչախումբը և «Գայեանէ» պարի դպրոցի սաները:

Երգչուհին ներկաներին ողջունելով ասել է. «Հուզումով եմ սպասել ձեզ հետ հանդիպմանը: Մենք` հայերս, որքան էլ ցրված լինենք աշխարհով մեկ, միևնույն է կապված ենք մեր մշակույթով, հիասքանչ մայրենի լեզվով»:

Համերգին հնչել են հայրենասիրական, ժողովրդական և դասական երգեր: Ուշագրավ են եղել «Կարկաչ» երգչախմբի ընկերակցությամբ «Աւետեաց երկիր» և «Գայեանէ» պարախմբի հետ «Տեսնեմ Անին» երգերի կատարումները: Սիբիլը կատարել է նաև «Կիլիկիա» երգը:

Ցուցադրվել է նաև Սիբիլի «Վանայ լճին» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

Սիբիլն իր երգացանկի վերջին երգը` «Գետաշէն»-ը նվիրել է Արցախը պաշտպանող զինվորներին:

Սիբիլը Լիբանան էր հրավիրվել միջոցառման հովանավոր Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության կողմից:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում