Բակո Սահակյանն ընդունել է Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը
17:19, 28 Հոկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում