Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Արյա Մակկոնենը

ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Արյա 
Մակկոնենը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին հոկտեմբերի 28-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Արյա Մակկոնենը (նստավայրը՝ Հելսինկի): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և գոհունակությամբ նշել, որ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև հարաբերությունները կայուն զարգանում են, քաղաքական երկխոսությունը շարունակական բնույթ է կրում, երկու երկրները հաջողությամբ համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում և միջազգային շատ խնդիրների նկատմամբ ունեն միանման մոտեցումներ: Այս ամենը, ՀՀ Նախագահի համոզմամբ, լավ հիմք է ստեղծում հայ-ֆիննական հարաբերություններն ավելի ամրապնդելու և խորացնելու համար: Սերժ Սարգսյանը կարևորել է իրավապայմանագրային դաշտի զարգացումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումն ու այդ ներուժի լիարժեք օգտագործումը միջպետական հարաբերություններում: 

Դեսպան Արյա Մակկոնենը, համակարծիք լինելով երկկողմ միջպետական հարաբերություններին ՀՀ Նախագահի տված գնահատականի հետ, կարևորել է նաև առևտրատնտեսական կապերի սերտացման նպատակով փոխշահավետ ոլորտներում համագործակցության խորացումը: 

Զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am