Տնտեսություն

Գյուղնախարարությունը կլուծարի «Լիցենզավորման կենտրոն»-ը

1 րոպեի ընթերցում

Գյուղնախարարությունը կլուծարի «Լիցենզավորման կենտրոն»-ը

ԵՐԵՎԱՆ, 27ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է լուծարել ոչ միայն Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը, այլ նաև «Լիցենզավորման կենտրոն»-ը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Իգնատի Առաքելյանին հանձնարարել էր ներկայացնել Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարելու առաջարկություն:

Ըստ Առաքելյանի, տեսչությունում աշխատում է 13-15 մարդ, իսկ տրակտորների և կոմբայնների համար պետհամարանիշեր բաժանելու գործառույթը կանցնի Ոստիկանությանը։ «Կարելի է կրճատել նաև «Լիցենզավորման կենտրոնը», որտեղ աշխատում է 3 մարդ։ Կրճատումը կհեշտացնի ճյուղային լիցենզիաների տրամադրումը և կպարզեցնի գործառույթները»,-«Արմենպրես»-իփոխանցմամբ,ասաց Առաքելյանը՝ դժվարանալով նշել, թե որքանով էր արդյունավետ աշխատումկենտրոնի աշխատակազմը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում