Միջպետական ռազմական փոխադրումների համար ԱԱԾ-ին հատկացվեցին անհրաժեշտ միջոցներ
13:04, 27 Հոկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն Ազգային անվտանգության ծառայությանը հատկացրեց 9 մլն 214 հազար դրամ: «Գումարը նախատեսված է ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Գումարը հատկացվեց պահուստային ֆոնդից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում