Միջպետական ռազմական փոխադրումների համար ԱԱԾ-ին հատկացվեցին անհրաժեշտ միջոցներ

Armenpress 13:04, 27 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն Ազգային անվտանգության ծառայությանը հատկացրեց 9 մլն 214 հազար դրամ: «Գումարը նախատեսված է ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Գումարը հատկացվեց պահուստային ֆոնդից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am