Միջպետական ռազմական փոխադրումների համար ԱԱԾ-ին հատկացվեցին անհրաժեշտ միջոցներ

13:04, 27 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն Ազգային անվտանգության ծառայությանը հատկացրեց 9 մլն 214 հազար դրամ: «Գումարը նախատեսված է ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար»,- «Արմենպրես» փոխանցմամբ, ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Գումարը հատկացվեց պահուստային ֆոնդից: 


© 2009 ARMENPRESS.am