Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թրամփը պատրաստ է սեփական միջոցներից ավելի քան 100 մլն դոլար ծախսել իր ընտրարշավի վրա

Թրամփը պատրաստ է սեփական միջոցներից ավելի քան 100 մլն դոլար ծախսել իր ընտրարշավի վրա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն անձնական միջոցներից արդեն զգալի գումար Է ծախսել իր նախընտրական արշավի ֆինանսավորման վրա եւ պատրաստ Է մինչեւ ընտրությունները մնացած ժամանակում այդ գումարը հասցնել 100 մլն դոլարի եւ նույնիսկ գերազանցել այն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, միլիարդատերը հայտարարել Է հոկտեմբերի 26-ին CNN հեռուստաալիքի կողմից հրապարակված հարցազրույցում:

«Ես ավելի քան 100 մլրդ ոլար կծախսեմ ընտրարշավի վրա եւ պատրաստ եմ նույնիսկ գերազանցել այդ գումարը»,-հայտարարել Է հանրապետականը: Ընդ որում, CNN-ի տվյալներով, մինչ այժմ Թրամփը նախընտրական մրցարշավի կարիքների համար անձնական միջոցներից ծախսել Է շուրջ 60 մլն դոլար:

Հարցազրույցում Թրամփը նաեւ վստահություն Է հայտնել, որ «վիթխարի հաղթանակ» Է տանելու նախագահական ընտրություններում: «Եթե ես դրանում վստահ չլինեի, նման բան չԷի ասի»,-հավելել Է նա:

Մինչդեռ ընտրություններում Թրամփի մրցակցուհին՝ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը, հարցումների համաձայն, ժողովրդականության ցուցանիշով շարունակում Է գերազանցել միլիարդատիրոջը: Այսպես, «Ասոշիեյթեդ պրես» գործակալության կողմից անցկացված վերջին հարցումը վկայում Է, որ ընտրություններում Քլինթոնի օգտին պատրաստ Է ձայն տալ հարցվածների 51 տոկոսը, Թրամփին մտադիր Է աջակցել նրանց 37 տոկոսը: Այսպիսով, նախկին պետքարտուղարը միլիարդատիրոջը գերազանցում Է 14 տոկոսային կետով: Սա թեկնածուների միջեւ ամենամեծ տարբերությունն Է, որը գրանցվել Է վերջին շաբաթներին անցկացված հարցումների ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am