Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Շվարցենեգերը նկարահանվելու Է Սանսինդույի ավերակների մասին պատմող չինական ֆիլմում

Շվարցենեգերը նկարահանվելու Է Սանսինդույի ավերակների մասին պատմող չինական ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան եւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը գլխավոր դերում նկարահանվելու Է Սանսինդույի ավերակների մասին պատմող «Սանսինդույի հյուրը» չինական ֆիլմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 25-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:

Սանսինդույի ավերակները գտնվում են Սիչուանի նահանգի Գուանհան գավառում, Շու հին իշխանության տարածքում, որը գոյություն Է ունեցել սրանից մոտավորապես 3-5 հազար տարի առաջ: Դրանք հայտնաբերել են պատահաբար. 1929 թվականին, մի գյուղացի, փոս փորելով, դեմ Է առել նեֆրիտից պատրաստված հին իրերի: Մինչեւ 1986 թվականն այստեղ հաջողվել Է հողի տակից հանել շուրջ 2 հազար պղնձե եւ նեֆրիտե իրեր:    

Գտածոններն այնքան արժեքավոր են գիտության համար, որ Չինաստանի ավերակներն սկսել են անվանել «աշխարհի իններորդ հրաշալիք»: Սանսինդույը մնում Է ամենաառեղծվածային հնագիտական հուշարձաններից մեկը. գիտնականներին դեռ չի հաջողվել որեւԷ գրավոր տեղեկություն հայտնաբերել չհետազոտված մշակույթի մասին:

Ֆիլմի նկարահանումները, որի ներդրումների նախնական ծավալը գնահատվում Է 200 մլն դոլար, կսկսվեն 2017 թվականի մարտին եւ կավարտվեն 2019 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am