Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Ձեռք ու ոտք չունեցող պատանի բրիտանացին սկսել Է զբաղվել մարզական մենամարտերով

Ձեռք ու ոտք չունեցող պատանի բրիտանացին սկսել Է զբաղվել մարզական մենամարտերով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Փերանֆորթ քաղաքի ութամյա բնակիչը, որը բոլոր վերջույթներից զրկվել Էր ավելի վաղ մինինգիտով հիվանդանալուց հետո, սկսել Է հաճախել մարզական մենամարտերի սեկցիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mirror-ը՝ հրապարակելով վարժանքներից մեկի տեսագրությունը:

Մարշալ Ջենսոնը Համացանցում տեսել Է մարտական արվեստի մասին հոլովակներ եւ նրա մեջ ջիա-ջիթսը փորձելու բուռն ցանկություն Է առաջացել:

Մինչ այդ տղան, որն աշխատում Է ակտիվ կենսակերպ վարել, ֆուտբոլ Է խաղացել «Տոտենհեմ» ակումբի մարզիկների հետ: Դրա համար Մարշալն օգտագործել Է ոտքի պրոթեզներ: Ինչ վերաբերում Է մարզական մենամարտերին, ապա ջիա-ջիթսի պարապմունքներին Ջենսոնը հաճախում Է առանց պրոթեզների:

Հեռացված են երեխայի ձեռքերը (մինչեւ արմունկները) եւ ոտքերը (ծնկներից վերեւ): Սակայն հիվանդությունը չի ազդել նրա մտավոր ունակությունների վրա: Ինչպես պատմել Է Մարշալի հայրը, մարդիկ ընտանիքին կարեկցում են որդու հաշմանդամության պատճառով: «Բայց Մարշալը մեզ այնքան շատ բան Է տալիս: Նա երջանիկ Է, եւ ես շատ, շատ եմ հպարտանում նրանով»,-հայտարարել Է հայրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am