Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախարար Մարտիրոսյանն ընդունել է ԻԻՀ դեսպանին

Նախարար Մարտիրոսյանն ընդունել է  ԻԻՀ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վ. Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ ակնկալելով, որ հետագա գործակցությունն ավելի կամրապնդվի և է՛լ ավելի բարձր մակարդակի վրա կդրվի:

Իրանի դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am