Նախարար Մարտիրոսյանն ընդունել է ԻԻՀ դեսպանին

Armenpress 19:47, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վ. Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ ակնկալելով, որ հետագա գործակցությունն ավելի կամրապնդվի և է՛լ ավելի բարձր մակարդակի վրա կդրվի: Իրանի դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am