Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Բնապահպանական ծրագրեր ֆինանսավորող հայ-գերմանական կազմակերպությունների հետ համագործակցությունը կընդլայնվի

Բնապահպանական ծրագրեր ֆինանսավորող հայ-գերմանական կազմակերպությունների հետ 
համագործակցությունը կընդլայնվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է հայ-գերմանական ֆինանսական և տեխնիկական համագործակցության շրջանակներում բնապահպանական ծրագրեր ֆինանսավորող և այդ ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին`Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերի Գխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա էին գերմանական KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը, GIZ կազմակերպության ներկայացուցիչ Քարսթեն Շուլցը, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հայաստանյան ներկայացուցիչ Արման Վերմիշյանը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը, GITEC (KfW) կազմակերպության ներկայացուցիչ Ռամազ Գոխելաշվիլին, TJS ներկայացուցիչ Սերվի Նաբուսը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպմանը ներկա կազմակերպություններին համագործակցությանն համար` ՀՀ բնապահպանության նախարարը կարևորել է այն ավելի բարձր մակարդակի վրա բարձրացնելու հնարավորությունները: Հանդիմանը ներկա կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհավորելով նորանշանակ նախարարին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` ներկայացրել են իրենց կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է բնապահպանության ոլորտում առկա առաջնահերթություններին, որոնց իրագործման նպատակով նախատեսվում է ինտենսիվ միջոցներ ձեռնարկել և այդ հարցում ակնկալել միջազգային դոնոր կառույցների` մասնավորապես հանդիպմանը ներկա կազմակերպությունների աջակցությունը: Բնապահպանության նախարարը կարևորել է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ռեժիմի ուժեղացմանը, այդ նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, էկոտուրիզմին, բնության հուշարձաններին, կլիմայի փոփոխության հարմարվողականության համատեքստում կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը, կառավարման պլանների մշակմանը, ոլորտի տեխնիկական և մասնագիտական կարողությունների հզորացմանը վերաբերող հարցերի առաջնային լուծումը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ներկա կազմակերպությունների և նախարարի առանձին հանդիպումների շուրջ, որի ընթացքում կքննարկվեն առանձին ծրագրերի շրջանակներում համագործակցության հստակ ձևաչափերը և նոր հնարավորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am