Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բան Կի-մունը կարող է առաջադրել թեկնածությունը Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում

Բան Կի-մունը կարող է առաջադրել թեկնածությունը Հարավային Կորեայի 
նախագահական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացող Բան Կի-մունը չի բացառել 2017 թվականի վերջին կայանալիք Հարավային Կորեայի նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրումը: Այս մասին նա վերջնական որոշում կընդունի երկիր վերադառնալուց հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կի-մունն ասել է Reuters-ին տված հարցազրույցում:

«Ես հասկանում եմ, որ իհարկե շատ մարդիկ Հարավային Կորեայում ակնկալում են, որ ես կդնեմ իմ թեկնածությունը, որպեսզի երկրի ապագան ավելի լավը դարձնեմ, և ես դա գիտակցում եմ»,- ասել է ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղարը: Նա հայտնել է, որ հայրենիք կվերադառնա հունվարի կեսերին: «Դրանից հետո ես իմ ընկերների և հարգարժան մարդկանց հետ, ովքեր ինձ կարող են լավ խորհուրդ տալ, կքննարկեմ, թե ինչ դեր կարող եմ խաղալ Հարավային Կորեայի համար»,- նշել է նա:

Հարավային Կորեայում սեպտեմբերին անցկացված հարցման արդյունքներով` եթե ընտրություններն անցկացվեին հիմա և Բան Կի-մունն առաջադրեր թեկնածությունը նախագահի պաշտոնում, ապա նրա օգտին կքվեարկեր հարցվածների 32,7 տոկոսը: Նրանից հետո եկող թեկնածուները զգալի տոկոսներով հետ են մնում` հավաքելով 17,3 և 8,1 տոկոս ձայն:

Հարավային Կորեայի նախկին արտաքին գործերի նախարար Բան Կի-մունը ՄԱԿ-ի գլխավոր պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականից` երկու պաշտոնավարման ժամկետով: Այս պաշտոնը նա կթողնի 2016 թվականի վերջին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 6-ին հաստատել է այս պաշտոնում Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Գուտերեշի նշանակումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am