Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքական դիվանագիտական անձնագիր ունեցող 35 մարդ Գերմանիայից ապաստան է խնդրել

Թուրքական դիվանագիտական անձնագիր ունեցող 35 մարդ Գերմանիայից ապաստան է խնդրել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական ձախողված հեղաշրջումից հետո դիվանագիտական անձնագիր ունեցող 35 քաղաքացի դիմել է գերմանական կողմին ապաստան ստանալու խնդրանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գերմանիայի ներքին գործերի նախարարության խոսնակ Գյունթեր Քրինգսը, պատասխանելով Կանաչների կուսակցության պատգամավոր Օզջան Մութլուի հարցին, հայտնել է, որ ապաստան ստանալու խնդրանքով Գերմանիայի Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակ դիմածների շարքում եղել են նաև կանայք և երեխաներ: Ներկայացված դիմումները կառավարությունը նախատեսում է առանձին-առանձին դիտարկել:

Երկու շաբաթ առաջ Süddeutsche պարբերականը հրապարակել էր տեղեկատվություն այն մասին, որ գյուլենականների հետ կապ ունենալու պատճառաբանությամբ թուրքական կողմը չեղյալ է համարել Գերմանիայում դիվանագիտական առաքելություն իրականացնող ութ անձի դիվանագիտական անձնագրերը: Նշվում է, որ դրանց շարքում է նաև Բեռլինում Թուրքիայի դեսպանատան նախկին զինվորական կցորդը, ով Թուրքիա չի վերադարձել և այժմ էլ հայտնի չէ նրա գտնվելու վայրը: Կցորդը ևս, համաձայն տեղեկությունների, ապաստան ստանալու դիմում է ներկայացրել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am