Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը խոսել է բանանի և շաքարավազի ներկրման ոլորտում մենաշնորհների մասին

ՀՀ վարչապետը խոսել է բանանի և շաքարավազի ներկրման ոլորտում մենաշնորհների մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խոստանում է, որ շաքարավազի և բանանի ներկրման ոլորտում բոլորի համար լինելու են հավասար պայմաններ և դաշտը բաց է լինելու բոլորի համար: Ազգային ժողովում ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը հաստատելու հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում պայքարել շաքարավազի և բանանի ներկրման ոլորտներում առկա մենաշնորհների դեմ, ասաց, որ պայքարելու է շատ պարզ եղանակով:

«Կարող եմ ասել, որ լինելու է բաց դաշտ: Ով այդ ոլորտում կլինի հաջողակ, ժամանակը ցույց կտա: Բոլորի համար լինելու են հավասար մրցակցային պայմաններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Պատգամավորի հարցին՝ այդ ոլորտներում մենաշնորհները օրինակա՞ն, թե՞ ոչ օրինական ճանապարհով են ձևավորվել, վարչապետն ընդգծեց, որ այս պահին չի կարող այդ հարցին անդրադառնալ, սակայն ևս մեկ անգամ ընդգծեց, որ դաշտը բաց է լինելու բոլորի համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am