Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին նվիրված նամականիշ է շրջանառության մեջ դրվել

Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին նվիրված նամականիշ է շրջանառության մեջ դրվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը 2016 թվականի հոկտեմբերի 20-ին շրջանառության մեջ է դնում 1 նամականիշ՝ նվիրված արևմտահայ գրող, բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական-մանկավարժական գործիչ, հայ առաջին վիպասանուհի Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին:  Նա բողոքել է կանանց անազատ վիճակի դեմ, առաջ քաշել կրթության և աշխատանքի իրավունքի պահանջները։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նամականիշը ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք, տպվել է Ֆրանսիայում՝ Կարտոր տպարանում: Նամականիշի վրա  պատկերված է Ս. Տյուսաբը՝ իր ստեղծագործության տողերի ներքո: Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում, լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մեկնարկին: Մարումն իրականացրեցին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,  ՀՀ Տրանսպորտի, կապի ու տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Թողարկման օրը՝ 20 հոկտեմբեր, 2016թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Անվանագինը՝ 230դր

Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա

Չափսերը՝ 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 40.000


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am