Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Apple-ը հոկտեմբերի 27-ին կներկայացնի Mac նոր համակարգիչը

Apple-ը հոկտեմբերի 27-ին կներկայացնի Mac նոր համակարգիչը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը հոկտեմբերի 27-ին նշանակված միջոցառման ժամանակ կներկայացնի Mac նոր համակարգիչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Recode հրատարակությունը, ինչպես նաեւ ամերիկյան այլ ԶԼՄ-ներ:

Փորձագետների հաշվարկներով՝ երրորդ եռամսյակում Apple-ի համակարգիչների վաճառքները բարձր ցուցանիշներ չեն արձանագրել, ինչի պատճառը, ի թիվս այլ գործոնների, կարող Է լինել նաեւ Mac-ի նոր մոդելների բացակայությունը:

Ըստ որոշ լուրերի, գրում Է հրատարակությունը, ընկերությունը կարող Է ներկայացնել Macbook Pro նոթբուքը, որտեղ ֆունկցիոնալ մի շարք ստեղների տեղը կզբաղեցնի սենսորային OLED-Էկրանը:

Ներկայում Apple-ի կապիտալիզացիան գերազանցում Է 633 մլրդ դոլարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am