Life

Billboard-ը տարվա կին Է ընտրել երգչուհի Մադոննային

1 րոպեի ընթերցում

Billboard-ը տարվա կին Է ընտրել երգչուհի Մադոննային

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Billboard հանդեսը ամերիկացի երգչուհի Մադոննային «Տարվա կին» տիտղոսն Է շնորհել բազմամյա ստեղծագործական եւ բարեգործական ակտիվ գործունեության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մադոննան նշանավոր կատարողների շրջանում այն քչերից մեկն Է, որի ազդեցությունը եւ կարիերան դուրս են գալիս երաժշտության սահմաններից»,-հայտարարել Է Billboard-ի եւ The Hollywood Reporter հանդեսի համատեղ մեդիական խմբի նախագահ Ջենիս Մինը:

Հրատարակությունը բարձր Է գնահատել երգչուհու՝ Rebel Heart խորագրով վերջին համերգային շրջագայությունը, որի ընթացքում վաճառվել Է 170 մլն դոլարի ավելի քան 1 մլն տոմս: Այսպիսով, Մադոննայի բոլոր մենահամերգների դրամական մուտքերի ընդհանուր գումարը հասել Է 1,31 մլրդ դոլարի. այդ ցուցանիշով նա աշխարհում զբաղեցնում Է առաջին տեղը:

Rebel Heart-ը՝ երգչուհու տասներորդ շրջագայությունը, մեկնարկել Է 2015 թվականի սեպտեմբերին եւ նվիրված Է համանուն ալբոմի թողարկմանը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում