ԱՄՆ ակտիվորեն կաշխատի համանախագահների հետ ԼՂ խնդրի կարգավորման համար. Ուորլիք
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր Թվիթերի միկրոբլոգում:
«ԱՄՆ ակտիվորեն կաշխատի ԵԱՀԿ համանախագահների հետ` կողմերի համար ընդունելի կարգավորմանը հասնելու համար»,- նշել է Ուորլիքը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սեպտեմբերի 30-ին կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար դեռևս պայմաններ չեն ձևավորվել:
Նրա խոսքով` ժամանակակից աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, որոնց թվում է և ղարաբաղյան հակամարտությունը, որոնցում ներկայում չի դիտարկվում կարգավորման հնարավորությունը, քանի որ նախ և առաջ «առաջնորդները դրան պատրաստ չեն»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում